ԱՄՆ-ում նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել
Քաղաքական
12:05 04/03/2023
Աշխարհ

ԱՄՆ-ում նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել

Ամերիկացի գործարար Փերի Ջոնսոնը հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու դառնալու մտադրության մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

«Ջոնսոնն իր մտադրությունների մասին հայտարարել է մի խումբ կողմնակիցների»,- գրում է գործակալությունը՝  վկայակոչելով գործարարի նախընտրական արշավի հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ անցյալ տարի Ջոնսոնը փորձել է առաջադրվել Միչիգանի նահանգապետի պաշտոնում, բայց նահանգի ընտրական հանձնաժողովը պարզել է, որ նա հազարավոր կեղծ ստորագրություններ է ներկայացրել իր աջակցության համար:

Ջոնսոնը կմրցակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ հնդկական ծագմամբ գործարար Վիվեկա Ռամասվամիին, որոնք արդեն հայտարարել են իրենց հավակնությունների մասին:

Բացի այդ, Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես հայտարարել է 2024 թ-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը նույնպես մտածում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
 

Placeholder
ԱՄՆ-ում նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել