Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
Քաղաքական
10:22 04/03/2023
Աշխարհ

Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին

ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, հայտարարել է, որ մտածում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NHPR ռադիոկայանը։

«Ես մտածում եմ այդ մասին, և ես հաղթահարել եմ ամենամեծ խոչընդոտը՝ կինս կանաչ լույս է տվել»,- ասել է Քենեդի կրտսերը Նյու Հեմփշիրի տեղական քոլեջ այցելության ժամանակ։

Ինչպես հաղորդում է Fox News-ը, եթե Քենեդիի ազգականը համաձայնի առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա նա կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածությունը գրանցելու համար, իսկ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին, սակայն դեռ պաշտոնապես չի առաջադրվել։

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հորդորել է հավատալ ամուսնու խոսքերին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին և վստահություն է հայտնել, որ 2024 թվականին ամուսինը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար։
 

Placeholder
Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին