Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14049 նոր դեպք
Աշխարհում
13:47 04/03/2023
Աշխարհ

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14049 նոր դեպք

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 14049 դեպք, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից  մահացել է 39 մարդ։

Առողջացման դեպքերն օրական ավելացել են 11462-ով։

Ըստ օպերատիվ շտաբի՝ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է 1571 հիվանդ՝ նախորդ օրվա 1546-ի դիմաց (աճը՝ 1,6%)։ Հոսպիտալացումների թիվը նվազել է 37 մարզում և աճել 39-ում, 9-ում իրավիճակը չի փոխվել։

Նշվում է նաև, որ մեկ օր առաջ՝ մարտի 3-ին, ՌԴ-ում գրանցվել է վարակման 14 516 դեպք և 40 մահվան դեպք։ Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով ընդհանուր առմամաբ վարակվել է 22 մլն 328 հազար 569 մարդ, մահացել՝ 396 հազար 255։
 

Placeholder
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14049 նոր դեպք