Մահացել է Թոմ Սայզմորը
Մշակույթ
12:51 04/03/2023
Աշխարհ

Մահացել է Թոմ Սայզմորը

61 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Թոմ Սայզմորը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նա հանրությանն առավել հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից, որտեղ հանդես  գալիս սերժանտ Մայքլ Հորվատի դերում։

Նրա մենեջերը հայտնել է, որ դերասանը մահացել է Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Վերջին պահին նրա կողքին եղել է եղբայրը։

Սայզմորը հայտնի դարձավ 1990-ականներին. նա հաճախ խաղում էր երկրորդական դերեր՝  հաճախ խաղալով  զինվորականի, ոստիկանի կամ հանցագործի դերում: 

Նշվում է, որ նա  թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ և բանտարկվել էր ընտանեկան բռնության համար:

Placeholder
Մահացել է Թոմ Սայզմորը