Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ
Առողջություն
15:48 05/03/2023
ԼՂՀ

Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»,- նշում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 

Placeholder
Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ