Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ
Առողջություն
11:53 05/03/2023
Հայաստան

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ

Մարտի 5-ին ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:

ԱՆ-ից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին  հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,- նշում են ԱՆ-ից։ 

Placeholder
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ