«Վայելեցի՞ք հաղթանակը». Հենրիխ Մխիթարյան
Աշխարհում
08:33 06/03/2023
Աշխարհ

«Վայելեցի՞ք հաղթանակը». Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Լեչե»-ին։  Հանդիպման 29-րդ րոպեին կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ  Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը։

53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հենրիխ Մխիթարյանն անդրադառնալով «Լեչե»-ի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակին՝ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը։ Դա մեր ոգին է»։

Գրառմանը կից Մխիթարյանը հրապարակել է լուսանկարներ խաղից։

 

Placeholder
«Վայելեցի՞ք հաղթանակը». Հենրիխ Մխիթարյան