Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի
Քաղաքական
13:26 06/03/2023
Տարածաշրջան

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի հեղափոխական դատարանը երկուշաբթի օրը մահապատժի է դատապարտել Ահվազի ազատագրման արաբական շարժման վեց զինյալների: ՏԱՍՍ-ը գրում է, որ Tasnim գործակալության տվյալներով, նրանք մեղավոր են ճանաչվել «Բասիջ» զինված խմբավորման երկու մարտիկի, ինչպես նաև մեկ ոստիկանի և մեկ զինվորի սպանության մեջ։

«Ահվազի ազատագրման արաբական շարժումը» 1999 թվականից գործում է Խուզեստան նահանգում։ Կազմակերպությունը Իրանում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն մի շարք պայթյուններից և ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների գնդակոծումից հետո։ Գրոհայինները ձգտում են Խուզեստան նահանգն  անջատվել Իրանից՝ այնտեղ արաբական պետության ստեղծելու համար։ Շարժման կենտրոնակայանը գտնվում է Դանիայում և Նիդեռլանդներում։
 

Placeholder
Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի