Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
Արցախի Հանրապեությունից 50 դիմորդ չի կարողացել մասնակցել Հայաստանում կազմակերպված միասնական քննությունների ձմեռային փուլին։ Ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նա հայտնեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պառճառով դիմորդները հնարավորություն չեն ունեցել մասնակցել Գորիսում կազմակերպվող միասնական քննություններին։
Նա նշեց, որ Արցախում ավարտական քննությունների հետ կապված խնդիր չեն ունենում, քանի որ ուղարկում են թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը:
«Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, թույլատրվի նաև հանձնել հուլիսին»,-ասաց Կարո Նասիբյանը: