Թշնամու դիվերսիոն հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով
Օրվա թեմա
11:53 06/03/2023

Թշնամու դիվերսիոն հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում  ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին,  շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, դԱյս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:

 

 

Placeholder