Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացածների թիվը հասել է 45.968-ի
Տարածաշրջան
18:54 06/03/2023
Տարածաշրջան

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացածների թիվը հասել է 45.968-ի

Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 45.968-ի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ  զոհված սիրիացիների թիվը կազմում է  4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժներից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։

Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուշկու երկրաշարժներն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։

Placeholder