2022թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ՀՀ բանկերի շահույթն աճել է 205.6%-ով
Տնտեսություն
12:52 07/03/2023
Հայաստան

2022թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի շահույթն աճել է 205.6%-ով

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացրել է «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Նոր ձևաչափով եռամսյա տեղեկագրի երկրորդ համարում ամփոփված են նաև բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2022թ-ին բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 368 մլրդ դրամով կամ 38.8%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 112 մլրդ դրամով կամ 9.3%-ով:

Նախորդ տարի ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալն ավելացել է շուրջ 162 մլրդ դրամով (28.4%-ով), իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 33 մլրդ դրամով (4.7%-ով):

Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ 2022թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 1 301 մլրդ դրամով (18.3%-ով), 30.09.2022-ի հաﬔմատ՝ 704 մլրդ դրամով (9.1%-ով):

Տեղեկագրում ասվում է, որ 2022թ-ին վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 241 մլրդ դրամով (6.1%-ով)՝կազմելով 4.209 մլրդ դրամ, որից վերջին եռամսյակում` 144 մլրդ դրամով (3.5%-ով): Հատկանշական է, որ 2020 թվականի համեմատ վարկային ներդրումներն ավելացել են ընդաամենը 27 մլրդ.-ով: 2020-ին  այդ ցուցանիշը եղել է 4,182 մլրդ դրամ:



Վարկային ներդրումներից 895 մլրդ դրամը սպառողական վարկեր են, 850 մլրդ-ը՝ հիպոթեկ և միայն 515 մլրդ-ն է արդյունաբերական վարկ: Գյուղատնտեսության ոլորտը  ֆինանսավորվել է 226 մլրդ դրամով:

Բանկերի կողﬕց տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի դեկտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել են 2.27%-ով՝ կազﬔլով 14.45%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները ավելացել են 0.21%-ով՝ կազﬔլով 8.63%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 13.12.2022-ին 14.12.2021-ի հաﬔմատ ավելացել են 3%-ով՝ կազﬔլով 10.75%:

Ըստ հրապարակված վիճակագրության՝  2022թ-ին ՀՀ բանկային համակարգն ապահովել է 263 մլրդ դրաﬕ շահույթ (4-րդ եռամսյակում շահույթը կազﬔլ է շուրջ 69 մլրդ դրամ), որը 2021թ-ի հաﬔմատ ավելացել է շուրջ 177 մլրդ դրամով կամ 205.6%-ով:

Placeholder