Հաագան հրաժարվել է հետաքննել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունի դեպքը
Քաղաքական
13:06 07/03/2023
Աշխարհ

Հաագան հրաժարվել է հետաքննել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունի դեպքը

Ուկրաինայում հանցագործությունների և ագրեսիայի հետապնդման կենտրոնը, որը ստեղծվել է Հաագայում, չի հետաքննի «Հյուսիսային հոսք» նախագծի գազատարների վրա տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը, որի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նա հասկացրեց, որ հետաքննիչների համար հետաքրքիր կլինի զբաղվել հատուկ ռազմական հանցագործություններով, որտեղ միայն ուկրաինական կողմը կարող է տուժող ճանաչվել։

«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, խողովակաշարերի հետ կապված հետաքննությունը պետք է իրականացնեն ազգային իշխանությունները»,-ասել է Վիգանդը։

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը կազմակերպություն է ստեղծում՝ Ռուսաստանին դատարաններով քարշ տալու նպատակով։ Սա Ուկրաինայում հանցագործությունների և ագրեսիայի հետապնդման այն նույն կենտրոնն է, որտեղ եվրոպացի և ուկրաինացի դատախազներն արդեն ներգրավված են անհրաժեշտ ապացույցների հավաքագրմամբ։
 

Placeholder