Հագուստի 4 հայկական բրենդեր ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ ցուցահանդեսում
Տնտեսություն
17:20 07/03/2023
Հայաստան

Հագուստի 4 հայկական բրենդեր ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ ցուցահանդեսում

Փետրվարի 24-ից 27-ը առաջին անգամ հագուստի 4 հայկական բրենդեր (Մելանտե, Լենտեքս, Նանմեն, Զաքարյան) ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ White Show նորաձևության միջազգային ցուցահանդեսում:

Էկոնոիկայի նախարարությունից հայտնում են՝ մասնակցության ձևաչափը հատկանշական էր նրանով որ հավաքածուները ստեղծվել են հայ դիզայներների և գործարանների համատեղ երկարատև աշխատանքի արդյունքում: 

Նախաձեռնությունը իրականացրել է Նորաձևության և Դիզայնի Պալատը «Դիզայնից Արտադրություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) Reconomy և HELVETAS Swiss Inter-cooperation-ի կողմից:

 Մասնակցությունը հնարավորություն է տվել հայ արտադրողներին ձեռք բերել միջազգային համագործակցություն և մուտք գործել նոր շուկա:

Placeholder