Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ
Տնտեսություն
18:10 07/03/2023
Հայաստան

Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ

Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը: Այս մասին հայտարարել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ը հայտարարել է հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։

Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և ծրագրում է ընդլայնել գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ: Բրյուս Վեյերը նշել է, որ Microchip Technology ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը:
 

Placeholder
Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ