Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել»,- մարտի 6-ի մամուլի ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին, զորակցություն են հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։
«Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղղակի երկխոսությունն է և դիվանագիտությունը։ Եվ ինչպես Պետքարտուղարն է ընդգծել, Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին»,- ասել է Փրայսը, ում խոսքը ներկայացված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյբուքյան էջում։