Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է
Աշխարհում
18:29 08/03/2023
Տարածաշրջան

Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է

Սիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ ալ Սալիհը ցմահ որակազրկվել է ազգային առաջնության հանդիպման մրցավարի վրա հարձակվելու համար։ Արմսպորտի փոխանցմամբ՝  հայտնում է Reuters-ը։

«Ալ-Ջայիշի» 33-ամյա պաշտպանը կարմիր քարտ է ստացել «Ալ-Վաթբայի» դեմ խաղում, որից հետո հարձակվել է մրցավարի վրա և թքել նրա վրա։

Ֆուտբոլիստը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով։

Placeholder
Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է