Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեքշաբթի Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ 66 մարդ է բերման ենթարկվել
Երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է բերման ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության համար, տուժել է մոտ 50 իրավապահ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն։
Երեքշաբթի օրը առավոտյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել, ցուցարարները դեմ են արտահայտվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունմանը, որը նույն օրը երեկոյան առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացել օրենսդիրների կողմից։
«Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով հետաքննություն է սկսել մարտի 7-ին ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի փաստերով։ Իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով բերման են ենթարկել 66 մարդու»,-ասված է գերատեսչության կայքում։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի խաղաղ ցույցը վերածվել է բռնի ակցիայի: Ցուցարարները փորձել են փակել երկրի խորհրդարանի մուտքը։