Անտոնիո Ուրսոն վստահ է՝ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա եվրոպացի ծանրորդների համար
Սպորտ
18:06 08/03/2023
Աշխարհ

Անտոնիո Ուրսոն վստահ է՝ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա եվրոպացի ծանրորդների համար

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) ղեկավարությունը  Սան Մարինոյում, միջազգային ֆեդերացիայի /IWF/  գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի գրասենյակում, մասնակցել է  աուդիտորների տարեկան հանդիպմանը:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ EWF-ի վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունները կներկայացվեն կազմակերպության  համագումարում, որը տեղի կունենա ապրիլի 15-23-ը Երևանում՝  Եվրոպայի առաջնության օրերին: Այդ մրցաշարը նաև ընտրական բնույթ է կրում 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: 

IWF-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն  եվրոպացի գործընկերներին առաջիկա մրցումներում  մաղթել է հաջողություններ, մասնավորապես՝ հաջորդ ամսին Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Նա վստահություն է հայտնել, որ  EWF-ի հանձնառությամբ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա  եվրոպացի ծանրորդների համար:

Placeholder