«Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնում կցուցադրվեն Բեկնազարյանի երեք ֆիլմեր
Մշակույթ
09:57 08/03/2023
Հայաստան

«Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնում կցուցադրվեն Բեկնազարյանի երեք ֆիլմեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո  անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին, որտեղ կցուցադրվեն Համո Բեկնազարյանի տարբեր տարիներին նկարահանված երեք ֆիլմեր:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» (1930թ.)  ֆիլմի փորձնական դիտումը, որն, ի թիվս «Դուստրը» (1942թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ.) ֆիլմերի` կցուցադրվի կինոփառատոնում:

Նշվում է, որ այն համարվում է վերականգնված և արխիվային հազվագյուտ ֆիլմերի ամենահեղինակավոր  միջազգային կինոփառատոնը, որն այս տարի տոնում է իր 10-ամյակը: 

Placeholder