Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
Քաղաքական
13:54 08/03/2023
Հայաստան

Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան

Արգելել են ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովի մուտքը Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Սպուտնիկ Արմենա»-ի փոխանցմամբ, Գաբրիելյանովը Հայաստանում ԶԼՄ ներկայացուցիչների համար պետք է հանդես գար դասախոսությամբ։

«Օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Գաբրիելյանովին ասել են, որ նա հանդիսանում է ոչ ցանկալի անձ Հայաստանում ու կարող է երկրում ապակայունացնել  վիրավիճակը։ Արդյունքում Գաբրիելյանովը, մեր երկրում մնալով 24 ժամ,  ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա առաջիկա չվերթով»,-ասել է Սողոմոնյանը։

Գաբրիելյանովը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։


 

Placeholder
Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան