Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մարտին լքում է իր պաշտոնը։
«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ Փրայսի հրաժարականի մասին ավելի վաղ հայտնել էր NBC-ն։
«Փրայսը վերականգնեց Պետդեպարտամենտի մամուլի ամենօրյա ճեպազրույցների պրակտիկան՝ լրագրողներին հնարավորություն տալով կանոնավոր կերպով հնչեցնել ամենաբուռն հարցերը»,-ասվում է Բլինկենի հայտարարության մեջ։
Բլինկենը նշել է, որ Փրայսը, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարի 20-ին, անցկացրել է ավելի քան 200 ճեպազրույց և միշտ հարգանքով է վերաբերվել լրագրողներին։