Հռոմի պապը գովաբանել է կանանց ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ձգտումների համար
Աշխարհում
14:22 08/03/2023
Աշխարհ

Հռոմի պապը գովաբանել է կանանց ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ձգտումների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ գովաբանել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ձգտումների համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսը նշել է, որ այս օրը մտածում է բոլոր կանանց մասին։

«Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու իրենց հանձնառության համար՝ իրականությունը ստեղծագործ աչքով և փափուկ սրտով ընկալելու ունակության շնորհիվ: Սա միայն կանանց արտոնությունն է»,- ասել է Հռոմի պապը։

Իր ելույթի վերջում Պապը կոչ է արել բոլոր ներկաներին Սուրբ Պետրոսի հրապարակում ծափահարել կանանց։

Placeholder
Հռոմի պապը գովաբանել է կանանց ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ձգտումների համար