Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
Առողջություն
12:47 09/03/2023
Հայաստան

Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին

«Կարմրուկով վարակվածների մեծամասնությունը երեխաներ են, բայց ունենք նաև վարակված քաղաքացիներ, որոնք առաջին դեղաչափը ստացել էին, վերջիններիս վիճակը բավական լավ է»,-կառավարության նսիտից հետո կայացած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը չցանկացավ մեկնաբանել առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի այն գրառմանը, թե կարմրուկը տարածվել է չպատվաստված բուժաշխատողների միջոցով:

Ավանեսյանն ասաց, որ հարցին արդեն անդրադարձել է օրեր առաջ տված իր ասուլիսում, որի ժամանակ հայտարարել էր թե կարմրուկի վիրուսը Հայաստան է ներթափանցել արտերկրից:

Լրագրողները նրան հարց ուղղեցին, թե հակասություն չի տեսնում իր և Արսեն Թորոսյանի հայտարարությունների միջև:

Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց հարցին և արագ հեռացավ:
 

Placeholder
Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին