Արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա. Բաբայան
Քաղաքական
17:20 09/03/2023
Հայաստան

Արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա. Բաբայան

«Լեգիստ» ընկերության փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

««Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի գրառումից պարզ դարձավ, որ վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հիշեցնեմ, որ Գաբրելյանովի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է ՀՀ իշխանության կողմից:

Հիմա բացել եմ ՀՀ Սահմանադրությունը, որի 40-րդ հոդվածի 4-րդ մասում կարդում եմ՝ «(․․․) քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:

Եվ հենց այսպես արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա․․․»։ 

 

Placeholder
Արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա. Բաբայան