Կիրա Նայթլին սկանդալից հետո աջակցել է Մադոննային
Մշակույթ
18:00 09/03/2023
Աշխարհ

Կիրա Նայթլին սկանդալից հետո աջակցել է Մադոննային

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Harper-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Գրեմմիի ժամանակ տեղի ունեցած սկանդալը երգչուհի Մադոննայի լուսանկարի պատճառով։

«Փոփոխությունը միշտ էլ դժվար է: Մեզ սովորեցնում են, որ սա վատ է։ Մեզ սովորեցնում են, որ մենք չենք ուզում քայլել ալեհեր մազերով»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է կինոաստղը։

Ըստ Նայթլիի, հասարակությունը սխալ է համարում Մադոննայի արտաքինի փոփոխությունները, սակայն քննադատում է կանանց բնական ծերացումը։

«Ինչպե՞ս պետք է ծերանանք մշակութային տարածքում։ Հելեն Միրենը ծերանում է ամենաաղմկահարույց ձևով։ Նա զարմանալի է բոլոր առումներով»,- ասել Նայթլին։

64-ամյա Մադոննային քննադատել են իր չափից ավելի «պլաստիկի վիրահատության» համար այն բանից հետո, երբ երգչուհու՝  Գրեմմի մրցանակաբաշխության ելույթի լուսանկարը հայտնվել է ցանցում «չափազանց ձգված դեմքով»։

Placeholder
Կիրա Նայթլին սկանդալից հետո աջակցել է Մադոննային