Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ
Քաղաքական
20:10 09/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ

 Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է քուրդ մի շարք ակտիվիստների կողմից Եվրախորհրդարանի շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ, ապա պնդել, որ նրանք տարբերություն են դնում «ահաբեկչական» կազմակերպությունների միջև:

Բացի այդ Թուրքիան դատապարտել է ԵՄ-ին՝ պնդելով, թե ԵՄ-ն թույլտվություն է տվել ակցիան իրականացնելու համար:

Placeholder