Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկումից հետո ԵՀ-ն պատրաստ է կրկին աջակցել Վրաստանին
Իրավունք
16:05 09/03/2023
Տարածաշրջան

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկումից հետո ԵՀ-ն պատրաստ է կրկին աջակցել Վրաստանին

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հավանություն է տվել վրացական իշխանությունների որոշմանը` հրաժարվելու քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» վիճահարույց օրինագծերը, որոնք առաջացրել են զանգվածային բողոքներ։ Նրա խոսքով, այս որոշումը Եվրահանձնաժողովին թույլ է տալիս հետագայում ևս աջակցել Թբիլիսիի եվրաինտեգրման կուրսին։

«Ես ողջունում եմ իշխող կուսակցության որոշումը՝ հանելու ՀԿ-ների մասին վիճահարույց օրենքը: Վրաստանը ևս մեկ անգամ կարող է հույս դնել մեր աջակցության վրա՝ դեպի Եվրամիություն իր ճանապարհին»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում գրել է Վարհելին։

Տեղեկությունն այն մասին, որ վրացական իշխանությունները խորհրդարանում քննարկումից հանում են օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտնվել են մարտի 9-ին՝ Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր շարունակվող անկարգություններից հետո։ Ինչպես հաղորդվում է, այս որոշումն արդեն հավանության է արժանացել ԵՄ-ի, Եվրախորհրդարանի և ԱՄՆ-ի կողմից։ Վրաստանի ղեկավարությունը վստահ է, որ նախաձեռնությունը կեղծ պիտակ է ստացել ընդդիմության կողմից և պահանջում է ավելի շատ աշխատանք հասարակության հետ՝ բացատրելու իր իրական նպատակները:

Placeholder