Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը
Կրթություն, գիտություն
18:06 09/03/2023
Հայաստան

Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն:

Մանկավարժական աշխատողները 2023 թ. մարտի 9-ից կարող են ներկայացնել փաստաթղթերը՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով հաստատված «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգի»:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլփոստ՝ [email protected]):
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 619, Էլ. հասցե՝ [email protected]):

Placeholder