Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից գիշերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին
Քաղաքական
08:37 09/03/2023
Տարածաշրջան

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից գիշերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին

Թբիլիսիի կենտրոնում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը շարունակվել է բողոքի ակցիան և ցուցարարների ուժով ցրելը։ Apsny.ge-ի փոխանցմամբ, հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների և պղպեղի գազի կիրառմամբ մի քանի անգամ ցուցարարներին դուրս է  հանել Ռուսթավելի պողոտայից, սակայն նրանք որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են։

Չնայած նրանց դեմ հատուկ տեխնիկայի կիրառմանը և ձերբակալություններին, ցուցարարները՝ հիմնականում երիտասարդներ, հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում։ Փողոցի նստարաններից և աղբամաններից մի քանի վայրերում նրանք բարիկադներ են կանգնեցրել։

Ցուցարարները վանկարկում են «Վրաստան, Վրաստան» և երգում ազգային օրհներգը։

Նշվում է նաև, որ նաև մեկ ավտոմեքենա է այրվել։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ինքնաբուխ ակցիաները կապված են խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ, որն ընդդիմությունն ու քաղաքհասարակությունը համեմատում են «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի հետ։

Placeholder