Բրազիլիայում շնաձկան հարձակումից հետո աղջկա ձեռքն անդամահատել են
Աշխարհում
11:31 09/03/2023
Աշխարհ

Բրազիլիայում շնաձկան հարձակումից հետո աղջկա ձեռքն անդամահատել են

Բրազիլիայի Պերնամբուկո նահանգի Պիեդադե լողափում շնաձկան հարձակման հետևանքով աղջկա ձեռքն անդամահատել են, գրում է «Իզվեստիա»-ն։

Հարձակման ենթարկված աղջկան ջրից դուրս են հանել մյուս հանգստացողները, սրբիչներով ծածկել են մինչև շտապօգնության ժամանումը։ Նա ուշքի է եկել միայն հիվանդանոցում՝ անդամահատումից հետո։

«Չնայած իշխանությունները նախազգուշացրել են, որ 2021 թվականից այդ լողափը լողալու համար արգելված գոտի է շնաձկների հաճախակի հարձակումների պատճառով, այցելուները հաճախ են հայտնվում ջրի մեջ, և նման միջադեպեր հաճախ են լինում այստեղ»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 6-ին։ Դրանից մեկ օր առաջ Պիեդադեում 14-ամյա աղջկա վրա ծովային գիշատիչ է հարձակվել.նա կորցրել է ոտքը։ Քանի որ ծովային գիշատիչների հարձակումները վերջին օրերին շատացել են, քաղաքապետարանը որոշել է խորհրդակցություն կազմակերպել՝ որոշելու, թե արդյոք պետք է նոր միջոցներ ձեռնարկել այդ տարածքում:
 

Placeholder
Բրազիլիայում շնաձկան հարձակումից հետո աղջկա ձեռքն անդամահատել են