Վերին Լարսում մարտի 11-ից կրկին դադարեցվել է բեռնատար մեքենաների երթևեկությունը
Տնտեսություն
14:10 11/03/2023
Տարածաշրջան

Վերին Լարսում մարտի 11-ից կրկին դադարեցվել է բեռնատար մեքենաների երթևեկությունը

Հյուսիսային Օսիայում արտակարգ իրավիճակների նախարարությունն արգելել է ծանր բեռնատարների տեղաշարժը վրացական ռազմական մայրուղով դեպի Վրաստանի հետ սահման՝ եղանակի վատթարացման պատճառով։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների հանրապետական նախարարության Telegram ալիքը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները՝ Վլադիկավկազի հատվածում արգելվում է ծանր մեքենաների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ դեպի վերին Լարս՝ 2023 թվականի մարտի 11-ին ժամը 00:30-ից մինչև հետագա ծանուցումը »,-ասված է նախարարության հաղորդագրությունում։

Վրացական ռազմական մայրուղին միացնում է Վլադիկավկազն ու Թբիլիսին։ Սա Ռուսաստանից Վրաստան տանող միակ ցամաքային ճանապարհն է։ Վերջին անգամ այն փակվել էր մարտի 5-ին՝ եղանակային պայմանների պատճառով։ Մարտի 9-ից ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։

Placeholder
Վերին Լարսում մարտի 11-ից կրկին դադարեցվել է բեռնատար մեքենաների երթևեկությունը