Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցության է թույլատրվել մասնակցել
Քաղաքական
15:40 11/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցության է թույլատրվել մասնակցել

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ թույլատրել է 36 կուսակցության մասնակցել մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ Էրդողանը հրամանագիր է ստորագրել նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն մայիսի 14-ին նշանակելու մասին։ Այս որոշումը նույն օրը հաստատվել է Գերագույն ընտրական խորհրդի կողմից և հրապարակվել կառավարության տեղեկագրում՝ Resmi Gazete-ում, որը փաստացի նշում է 60-օրյա նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
 

Placeholder