Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու  համար. Իրավաբան
Իրավունք
09:00 11/03/2023
Հայաստան

Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. 

«Համաձայն վարչապետի 11.06.2018 թվականի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության

14-րդ կետի՝ Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը,

16-րդ կետի՝ նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները...,

18-րդ կետի 1-ին ենթակետի՝ նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը,

20-րդ կետի 1-ին ենթակետի՝ նախարարի տեղակալը գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով:

Վերոգրյալի հաշվառմամբ, ե՞րբ է պատրաստվում Աննա Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու և հանրային քրեական հետապնդում հարուցելու համար»։

Հիշեցնենք, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

Նշենք, որ այդ ընթացքում առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն է՝  2018 թվականի մայիսի 12-ից մինչև  2021 թվականի հունվարի 18-ին։

Placeholder