ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 8-րդ խաղափուլում
Օրվա թեմա
10:24 11/03/2023
Հայաստան

ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 8-րդ խաղափուլում

Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 8-րդ խաղափուլը:
Մարտի 10-ին հաղթել են  Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

 Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Արմեն Բարսեղյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի խաղերը:

Այս պահին առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5.5 միավոր:

9-րդ խաղափուլում Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն իրար դեմ:
 

Placeholder