Սալիվան. Վրաստանը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները
Քաղաքական
10:27 11/03/2023
Տարածաշրջան

Սալիվան. Վրաստանը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Թբիլիսին չպետք է Մոսկվային հնարավորություն տա շրջանցել արևմտյան պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը։

Վրաստանի նախագահի և Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին։

«Նրանք քննարկել են այն անհրաժեշտության հարցը, որ Ռուսաստանը պետք է շարունակի զգալ ԱՄՆ-ի և ավելի քան 30 դաշնակիցների ու գործընկերների կոալիցիայի կողմից սահմանված պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և այլ տնտեսական սահմանափակումների ողջ տնտեսական ազդեցությունը», -«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ Սալիվանն ընդգծել է, որ Վրաստանը չպետք է միջանցք դառնա Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հարցում։
 

Placeholder
Սալիվան. Վրաստանը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները