Ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով
Հասարակություն
15:07 11/03/2023

Ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով

Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 11-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին երեկոյան ժամերին, 15-ի գիշերը հնարավոր է, 16-ին սպասվում է  անձրև:

 

 

 

Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով