Լուկաշենկոն Իրանում է
Քաղաքական
16:28 13/03/2023
Տարածաշրջան

Լուկաշենկոն Իրանում է

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը և Բելառուսի Հանրապետության նախագահը Թեհրանում անցկացրել են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպումը։

Իր գոհունակությունը հայտնելով Թեհրանի և Մինսկի միջև հարաբերությունների աճի միտումի կապակցությամբ՝ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին այս հանդիպմանն ասել է, որ տարբեր ոլորտներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս երկու երկրների հաստատակամությունը հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ։

ParsToday-ի փոխանցմամբ, Ռայիսին Իրանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները որակել է լավ և կառուցողական և ընդգծել առկա կարողությունների օգտագործումն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման արագացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն արդյունավետ է համարել տարածաշրջանային կարողությունների օգտագործումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը երկու երկրների և այլ անկախ երկրների միջև տնտեսական փոխանակումների և հարաբերությունների ավելացման համար:

Անդրադառնալով միակողմանիության դեմ պայքարի ոլորտում Իրանի և Բելառուսի ընդհանուր դիրքորոշումներին՝ Լուկանշկոն կոչ է արել երկու երկրների միջև փոխանակումներ կատարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում։

Placeholder
Լուկաշենկոն Իրանում է