Հնարավո՞ր է որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ
Կրթություն, գիտություն
09:15 13/03/2023
Հայաստան

Հնարավո՞ր է որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պատասխանել են հետևալ հարցին՝ «սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ»։ 

«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:

Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»,- նշված է ՆԳՄՍ նախարարության պատասխանում։ 

Հիշեցնենք, որ առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

2-12-րդ դասարանների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Placeholder