Չեխիայի Ազգային գրադարանում կբացվի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը
Մշակույթ
17:37 13/03/2023
Աշխարհ

Չեխիայի Ազգային գրադարանում կբացվի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը

Ապրիլի 5-ից մինչև մայիսի 16-ը Չեխիայի Ազգային գրադարանում կգործի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չեխիայի Ազգային գրադարանի և Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և «Սլավոնական Միություն» չեխական ընկերակցության համագործակցությամբ: Ցուցահանդեսը կգործի ժամը 9.00 – 19.00 ը։

orer.eu-ի հաղորդմամբ, ցուցադրվելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների լուսանկարները, հայ ականավոր գործիչների դիմանկարները:

Կներկայացվեն նաև Հայաստանին առնչվող Ազգային գրադարանում պահպանվող գրքերը և նյութերը, Պարդուբիցե համալսարանի՝ Հայաստանաում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները: 

Placeholder