ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 10-րդ խաղափուլում
Սպորտ
08:15 13/03/2023
Հայաստան

ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 10-րդ խաղափուլում

Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը:

Հայ շախմատիստներից այսօր հաղթանակներ տարան Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Մանուկյանը:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Էմին Օհանյանի խաղերը:

Նախավերջին խաղափուլից առաջ մրցաշարի առաջատարներն են Ալեքսեյ Սարանան և Կիրիլ Շևչենկոն, ովքեր 10 հնարավորից վաստակել են 8 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր:

Վաղը առաջնության վերջին խաղափուլն է:
 

Placeholder