Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Սպորտ
15:49 14/03/2023
Հայաստան

Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

ՀՖՖ-ից հայտնում են, որ 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

Ավելի վաղ ֆեդերացիայից հայտնել էին, որ առաջին անգամ հավաքական են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և «Կրասնոդար-2»-ի երիտասարդ պաշտպան Գեորգի Հարությունյանը:

Placeholder
Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում