Արցախի ԱԺ վաղվա նիստի օրակարգում Սահմանադրության փոփոխության մասին հարցն է
Քաղաքական
15:00 14/03/2023
ԼՂՀ

Արցախի ԱԺ վաղվա նիստի օրակարգում Սահմանադրության փոփոխության մասին հարցն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:
 

Placeholder
Արցախի ԱԺ վաղվա նիստի օրակարգում Սահմանադրության փոփոխության մասին հարցն է