Նոր երկրաշարժ Թուրքիայում
Տարածաշրջան
11:51 14/03/2023
Տարածաշրջան

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Այսօր՝ մարտի 14-ին, Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
 

Placeholder
Նոր երկրաշարժ Թուրքիայում