ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ
Տնտեսություն
12:27 14/03/2023
Հայաստան

ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

Մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ։

ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, նիստի ժամանակ որոշվել է՝
անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
 

Placeholder