Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչիկ Գալստյան. «Մեծն բուլբուլյատորը» այդպես էլ հստակ չպատասխանեց մի պարզ հարցի
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, արձագանքելով ՆԻկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրում է.
«Այս տարիների ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Արցախյան կարգավորման հիմնահարցի վերաբերյալ (բացի Նիկոլ Փաշինյանից) ձևավորվել է նվազագույն կոնսենսուս, որի առանցքը Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության սկզբունքն է։
Սա, ըստ էության, Արցախի հարցում հայ ժողովրդի հավաքական դիրքորոշման «կարմիր գիծն է»։
Հիմա լրագրողի ուղիղ հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը տեսնում է Արցախը Ադրբեջանի կազմում, և, եթե ոչ՝ ապա թող հստակ հայտարարի այդ մասին, «մեծն բուլբուլյատորը» երկար-բարակ, աղեկտուր խոսեց այստեղից-այնտեղից, իրական ու կեղծ շահառուներից, կաշկանդված ու անկաշկանդ լինելուց, բայց այդպես էլ հստակ չպատասխանեց մի պարզ հարցի՝ որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Չպատասխանեց, քանի որ ինքը վաղուց է արդեն Արցախը հանձնել թուրքի ողորմածությանը, քանի որ ինքը մտքում վաղուց է մասնատել Հայաստանը, ինքը գենետիկ մակարդակում է զզվում արցախցիներից, այն ամենից, ինչի վրա կա հայկականության խորը հետքը։ Քանի որ ինքը կաշկանդված է․․․․․ հոգով ու մարմնով է պիղծ․․․․․»։