Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճի՞շտ է որ, պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան.Հարց ՆԳ նախարարին
«Դրա հետ կապված կա քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն»,-ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով ոստիկանի կողմից քաղաքացուն գնդակահարելու դեպքի մասին հարցին:
Նախարարը հայտարարեց, որ նաև իրավաչափ են գործել պարեկները, երբ բացել են Գևորգ Պետրոսյանի մեքենայի դուռը, բայց չպատասխանեց հարցին, թե ինչ իրավական խախտում է պարեկների մեղադրանքը, թե մեքենան անկանոն է վարվել:
Հերքելով կարծիքը, որ ոստիկանությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ ՆԳ նախարարը հայտարարեց. «Ոստիկանությունը ոչ մի անգամ քաղաքականության մեջ չի խառնվել ու չի էլ խառնվելու, ես ձեզ վստահեցնում եմ»:
Լրագրողի դիտարկմանը, թե Ղազարյանը, որպես համադասարանցի, արդյոք չի՞ դարձել քաղաքական գործիք և Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող՝ ՆԳ նախարարը պատասխանեց. «Սիրելիս, խնդրում եմ… Մենք զուգահեռ դասարաններից ենք եղել»
«Ճի՞շտ է, որ պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան»,-լրագրողի հարցը ՆԳ նախարարի ծիծաղի պատճառը դարձավ: