Մարտի վերջին Ուֆայից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան
Տնտեսություն
11:30 15/03/2023
Աշխարհ

Մարտի վերջին Ուֆայից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան

Ուֆայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան, գրում է UfacityNews.ru-ն։

Թռիչքները կիրականացնի Red Wings ընկերությունը SSJ 100 օդանավերով, որոնք ունեն 100 նստատեղ։

Ուֆայից թռիչքները կսկսեն մարտի 31-ից, իսկ Հայաստանի մայրաքաղաքից՝ ապրիլի 1-ից։ Դրանք կլինեն շաբաթ օրերին։

Նշվում է, որ Երևանը կդառնա Բաշկիրիայի մայրաքաղաքից Red Wings երթուղային ցանցի հինգերորդ միջազգային ուղղությունը: Ավիաընկերության ինքնաթիռներն արդեն թռչում են Ալմաթի, Անթալիա, Ստամբուլ և Մինսկ ։

Placeholder