Թուրքիայում արձանագրվել է բյուջեի ամենամեծ դեֆիցիտը 2006-ից ի վեր
Տնտեսություն
18:21 15/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայում արձանագրվել է բյուջեի ամենամեծ դեֆիցիտը 2006-ից ի վեր

Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությանը։

Թուրքիայում փետրվար ամսվա բյուջեի ծախսերը կազմել է 389.4 միլիարդ թուրքական լիրա, իսկ բյուջե մուտք եղած գումարը՝ 218.4 միլիարդ:

Բյուջետային դեֆիցիտ (պակասուրդ)  է կոչվում այն երևույթը, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին

Այսպիսով, փետրվար ամսվա բյուջեն 170.6 միլիարդ թուրքական լիրայի դեֆիցիտ է ունեցել, որը հանդիսանում է ամենաբացասական ցուցանիշը 2006թ-ից հետո։

Placeholder