Մեծ պահք. միջինք
Օրվա թեմա
10:26 15/03/2023

Մեծ պահք. միջինք

Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի Պահքը մեկնարկել է փետրվարի 20-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Փետրվարի 20-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

 

Placeholder
Մեծ պահք. միջինք